Xiaomi բյուջետային ենթաբրենդը թողարկել է Redmi 7 նոր սմարթֆոնը։ Ինչպես հայտնել է Giz China պորտալը, սարքը հանդերձված է 12+2 մեգապիքսելի կրկնակի խցիկով, 6,26 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով՝ HD+ լուծաչափով եւ Gorilla Glass 5 ապակե պատվածքով:

Սմարթֆոնները կթողարկեն մշտական ու օպերատիվ հիշողության ծավալի երեք տարբերակով՝ 2+ 16 գիգաբայթ, 3+32 գիգաբայթ եւ 4+64 գիգաբայթ՝ համապատասխանաբար:

Չինաստանում Redmi 7-ի վաճառքները կսկսվեն մարտի 26-ին, դրա գինը տարբեր կոնֆիգուրացիաներով կտատանվի 104-ից մինչեւ 149 դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել