Նազարբաևն ընտրեց ամենալավ տարբերակը նախագահի պաշտոնից հեռանալու համար: Երեք տարբերակ ուներ․ առաջինը՝ մինչև մահ կառավարել երկիրը որպես նախագահ, երկրորդը՝ չգիտեմ ինչ հրաշքով ժողովուրդը հեռացներ պաշտոնից, երրորդը՝ հրաժարական տար, բայց մինչև հրաժարականն իրեն ապահովեր ամեն ինչով, այդ թվում՝ նաև ընդհատակից երկիրը կառավարելու լիազորություններով:

Շուտ մահանալու տարբերակն, իհարկե, չէր ցանկանա, ինչպես նաև չէր ցանկանա, որ ինչ-որ մեկը կարողանար իրեն գահից վռնդեր, դրա համար որոշեց այս անակնկալ քայլով, չնայած այդքան էլ անակնկալ չէր (կառավարության լուծարումից հետո), հրաժարականի դիմում գրել և դադարեցնել նախագահի իր լիազորությունները, սակայն իշխանությունը միշտ բռի մեջ պահելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել