Երիտասարդ արգենտինացի Խոսե Սանչեսը կես միլիոն դոլար է գտել և վերադարձրել տիրոջը՝ փոխարենը աշխատանք խնդրելով նրանից՝ գրում է Perfil-ը։

Խոսե Սանչեսն իր կնոջ և երկու երեխաների հետ ապրում է վարձով բնակարանում։ Նա մշտական եկամուտ չունի։ Նա նկատել է, որ տղամարդը նստել է ավտոմեքենա և պայուսակը թողել փողոցում։ Նա փորձել է կանգնեցնել տղամարդուն, բայց վերջինս չի նկատել։

Պայուսակում մոտ կես միլիոն դոլար է եղել։ Երիտասարդը զանգել է ոստիկանություն, բայց նրան ոչ ոք չի պատասխանել։ Նա դիմել է տեղի ռադիոյին և խնդրել, որ օգնեն գտնելու գումարի տիրոջը։ Ավելի ուշ տղամարդը գտնվել է, և նրանք հանդիպել են։

Գործարարը տղամարդուն առաջարկել է 25 հազար դոլար կամ բնակարան։ Սանչեսը հրաժարվել է և խնդրել, որ իրեն աշխատանք առաջարկի։ Գործարարը խոստացել է կատարել նրա ցանկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել