Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաննեում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ դեմքի մասում սուր-կտրող առարկայից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Ասատրյանի, բաժանմունքի պետի տեղակալ Մերուժան Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ ավագ հետաքննիչ Սուրեն Աբովյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը դեպքի վայրում՝ Ալեք Մանուկյան 15 հասցեում, զննություն էին կատարում, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (Կարմիր բերետներ) ծառայողները՝ վաշտի հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին քաղաքացիների օգնությամբ տեղում ծառայություն կատարող ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի աշխատակիցները Կարմիր բերետների հետ վիրավորին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/03/19/1120177/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել