Հաճախ մենք գերագնահատում ենք մեր խնդիրները, որոնք, թվում է, հետապնդում են մեզ, այդ պատճառով մենք չենք ցանկանում ռիսկի դիմել և օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորություն ենք կորցնում։ Փորձն այս կյանքում ամենաարժեքավոր «արժույթն» է, քանի որ միայն դրա շնորհիվ մենք կարող ենք հասնել հաջողության։ Այս ամենը նմանվում է փակ շղթայի։ Ինչպե՞ս դադարենք բացասաբար ընկալել դժվարությունները և անհաջողությունները։
Հաջողությունը բավականին հարաբերական երևույթ է
Յուրաքանչյուր մարդու համար այն տարբեր է լինում։ Այն կախված է մարդու սպասելիքներից և նրա կյանքի չափորոշիչներից։ Շատ մարդիկ, աշխատավայրում և ֆինանսական ոլորտում հաջողակ լինելով, դժբախտ են անձնական դաշտում։
Հաջողությունը հնարավոր է ղեկավարել
Իրականում հենց մեզանից է կախված, թե որքան հաջողակ կլինենք։ Լավ պատրաստվածությունը և հստակ պլանավորումն այս հարցում շատ օգտակար կարող են լինել։
Մի գերագնահատեք հաջողության նշանակությունը
Այս կյանքում ամեն ինչ չէ, որ կախված է նրանից։ Հիմնականում մարդիկ հաջողության են հասնում երկար աշխատելու շնորհիվ։ Անգամ անձնական կյանքում հաջողությունը կախված է անձնական ներդրումից և զույգի համատեղ ջանքերից։
Մի վախեցեք սխալներից
Սխալները հաջողության հասնելու համար անհրաժեշտ պայմաններ են։ Միայն շատ սխալներ անելով և դասեր քաղելով կարող եք հասկանալ հաջողության իրական արժեքը։
Հաջողության ուղին շատ երկար է և դժվար, սակայն պարգևատրությունը միշտ հաճելի է
Գիտակցելը, որ այն ամենը, ինչին հասել ես, միայն քո վաստակն է, շատ կարևոր է։ Իրական երջանկությունը հենց դա է։