Tert.am-ը գրում է.

Կլինի Մշակույթի առանձին նախարարություն, թե կմիացվի այլ նախարարության, թե առհասարակ ոչ մի նախարարություն էլ չի լինի, սա ընդամենը ձև է։ Ինձ համար ավելի կարևոր է բովանդակությունը։ Այս պարագայում այդ բովանդակությունը մշակութային քաղաքականությունն է։ Անդրադառնալով Մշակույթի նախարարության՝ ԿԳ նախարարության հետ միավորման որոշմանը՝ այս մասին ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

«Ո՞րն է մեր երկրի մշակութային քաղաքականությունը, ի՞նչ ենք հասկանում՝ ասելով մշակույթ, ի՞նչ է նշանակում արվեստ, ինչո՞վ է այն տարբերվում մշակույթից, ո՞րն է դրա կարևորությունը մեր պետության համար։ Երբ մենք կունենանք այս հարցերի պատասխանները, կարծում եմ, մենք այդքան էլ չենք մտահոգվի այդ ձևի ընտրությամբ»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Բաբայանը նշում է՝ վերջին 30 տարվա ընթացքում Մշակույթի նախարարությունն օրենսդրական ոլորտում որևէ փոփոխություն չի իրականացրել։ Ասում է՝ Մշակույթի նախարարությունը աշխատում է Խորհրդային Միությունից ժառանգած մեխանիզմներով․ «Ավելի կարևոր է այս պահին մշակել մշակութային քաղաքականություն։ Ես դեռևս չեմ ստացել պարզ, տրամաբանական պատասխան, թե ինչ ենք մենք պատկերացնում՝ ասելով մշակութային քաղաքականություն։ Այդ հարցի պատասխանը չեմ ստացել 30 տարի շարունակ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել