Tert.am-ը գրում է.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմի ներդրումը ապօրինի հարստացման դեմ պայքարի մեխանիզմներից մեկն է: Նա նշեց, որ դրա էությունն այն է, որ եթե հատկապես պաշտոնատար անձի կամ օլիգարխի ունեցվածքի օրինականության հետ կապված կասկածներ կան, այդ անձը ապացուցի իր ունեցվածքի ֆինանսական միջոցների, գույքի ձեռքբերման օրինականությունը, իսկ չհիմնավորելու դեպքում` դատարանի որոշմամբ այդ ունեցվածքը վերցվում է որպես ապօրինի ճանապարհով ձեռք բերված:

Ըստ Արթուր Սաքունցի՝ սա կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկն է: Դիտարկմանը, որ այն երկրներում, որտեղ կիրառվում է այդ մեխանիզմը, կա հակակշռող դատարան, արդյոք Հայաստանն ունի այդ հակակշռող կողմը, և դրա բացակայությունը վտանգներ չի առաջացնում, Արթուր Սաքունցն ասաց, որ խոսքը համապատասխան օրենքի մասին է: «Երբ կա օրենսդրական այդ մեխանիզմը, ապա այդ մասին որոշումը կայացնում է դատարանը, այսինքն՝ ամբողջ մեխանիզմի էությունն այն է, որ ներկայացվում է պահանջը, և դատարանը քննում է այն, եթե այդ մարդը չի կարողանում հիմնավորել իր ունեցվածքի օրինականությունը, ապա օրենքի ուժով դատարանը կայացնում է որոշում»,- ասաց նա:

Հարցին, թե մտահոգություն չունի արդյոք, որ մյուս կողմի իրավունքները հավուր պատշաճի պաշտպանված չեն լինի, իրավապաշտպանն ասաց, որ չկա այդպիսի մտահոգություն, քանի որ ժողովրդավարական և իրավական երկրներում ամեն ինչ պետք է լինի հաշվետու, թափանցիկ և իրավական տեսանկյունից հիմնավոր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել