168.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ Ադրբեջանի նախագահի հետ ապագա հանդիպումներ ժամանակ ինքը ներկայացնելու է միայն Հայաստանը։

«Իսկ ո՞ւմ պետք է ներկայացնեմ։ Գիտեք, ես Ստեփանակերտի իմ ելույթում ասացի, որ լեգիտիմությունը շատ կարևոր բան է, այսինքն՝ ես կարող եմ ներկայացնել միայն այն սուբյեկտին, որին ներկայացնելու լեգիտիմ իրավունք ունեմ։ Հակառակ դեպքում, եթե դա չի սկզբունքը, եկեք ներկայացնեմ ԱՄՆ-ին։ Կլինի՞։ Չի լինի, չէ՞։ Հետևաբար՝ ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Ն.Փաշինյանը՝ պատասխանելով 168.am-ի հստակեցնող հարցին, թե քանի որ Արցախի Հանրապետության տեղը բանակցային սեղանի շուրջ թափուր է մնալու, Փաշինյանն Ալիևի հետ ապագա հանդիպումների ժամանակ միայն ՀՀ-ն է ներկայացնելո՞ւ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել