Panorama.am-ը գրում է․

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը  ավագանու նիստը վարող քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ արդո՞ք  Երևանի քաղաքապետարանն ինստիտուտցիոնալ կապ ունի Հայաստանի կառավարության հետ։

Նա հիշեցրեց, որ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 60-րդ տարեդարձը նշանավորելու համար վարչապետի գլխավորությամբ միջկառավարական մարմին էր ստեղծվել, որի անդամ էր նաև Հայկ Մարությանը։

«Ինչո՞ւ ազգային հերոսի անունը կրող փողոցում այդպես էլ չհայտնվեց որևէ պաստառ՝ ազդարարելու համար մեծ հայի 60-րդ տարեդարձը։ Դա դե՞մ էր քաղաքապետարանի կոմերցիոն մտածողությանը, թե՞ քաղաքապետարանի թիմը հակադրվում է կառավարությանը, կամ սկզբունքորեն չեն ընդունում Վազգեն Սարգսյանի ավանդը»,-հարցրեց ավագանու անդամը։

Նա հացրեց  քաղաքապետի կարծիքը, արդյո՞ք Սպարապետւ չի ասոցացվում  հայ մեծերի  հետ, որոնց նկարներով պաստառներ են տեղադրված Երևանի տարբեր հատվածներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել