Aysor.am-ը գրում է․

Այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ոչ Մինսկի խմբի համանախագների, ոչ էլ ադրբեջանցի մեր գործընկերների համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքա՞ն է Հայաստանը պատրաստ սպասել մինչև Ադրբեջանը դրական արձագանքի Ացախը բանակցային սեղան բերելու մասին հայտարարություններին:

Փաշինյանը նկատեց, որ սպասելու կարիք չկա և դիվանագիտության մեջ պետք է հետևողական աշխատել:

«Սա մեր կողմից ոչ քմահաճույք է, ոչ՝ նախապայման: Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այս քննարկումները շարունակել փաստարկների դաշտում: Բանակցությունները բանակցություններ են նրանով, որ մենք իրար լսում ենք: Հայաստանը, համենայնդեպս, ցուցաբերել է այդ ընդունակությունը լսել դիմացինին ու փորձել հասկանալ և մենք նույնն ակնկալում եք նաև իրենցից: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց նույն ակնկալիքը պետք է ունենան նաև մեր գործընկերներից, այլապես խոսակցություն տեղի չի ունենա», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել