«Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե Արցախի Հանրապետությունում պետք է հեղափոխություն լինի, և այդ գործընթացն, ըստ էության, սկսված է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին:

«Եթե օրենքով սահմանված կարգով գործեն, այլ տարբերակ պարզապես չկա: Արցախում որոշ մեկ-երկու հոգի փորձել են ինչ-որ ալիք բարձրացնել, բայց մեր ժողովուրդը այս կամ այն մարդկանց աթոռի հարցերը կարգավորելու համար չի գնալու հակաօրինական քայլերի, և ես ավելի քան համոզված եմ` մեկ-երկու հոգու աթոռի ամբիցիաները բավարարելու համար մեր ժողովուրդը չի անի նման բան: Մենք ունենք օրենք, օրենքով սահմանված կարգ, ընտրություններ` նախագահի և խորհրդարանական, որոնք պետք է տեղի ունենան 2020 թվականի մարտի վերջին, եթե չեմ սխալվում: Մնացած բոլոր գործողությունները պետք է լինեն օրենքի սահմաններում: Օրենքի խախտում լինի, համապատասխան վերաբերմունք է լինելու: Եթե խախտում չլինի, դե ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց Բաբայանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել