Operativ.am-ը գրում է.

Մարտի 18-ին՝ ժամը 21:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ 
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 170 շենքի բակում 
այրվում է ավտոմեքենա: 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է քաղաքացիների 
ուժերով: Այրվել են «Volvo» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Ա. Գ.) 
դիմային հատվածը և շարժիչը՝ ամբողջությամբ: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել