Warner Bros. հոլիվուդյան կինոկոնցեռնի ղեկավար Քևին Ցուձիհարուին կհեռացնեն սեքս սկանդալի պատճառով, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Մինչ այդ 54-ամյա Ցուձիհարուին մեղադրել են 21-ամյա դերասանուհուն գայթակղելու մեջ, որին դեր է խոստացել ինտիմ հարաբերությունների դիմաց:

Ավելի վաղ WarnerMedia կոնգլոմերատը հաստատել է, որ հետաքննություն է վարում Քևին Ցուձիհարուի «անընդունելի վարքագծի» հարցով, որն իբր դերասանուհի Շարլոտա Քըրքին կարիերայում աջակցելու դիմաց արտաամուսնական կապի է դրդել:

Ցուձիհարուն ներողություն է խնդրել իր «անընդունելի վարքի» հետաքննության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել