Արցախի կարգավիճակի մասին կարող եմ ասել միայն հետևյալը, ավելի ճիշտ՝ հիշեցնել բոլոր նրանց, ովքեր սրընթաց նետվեցին համացանց` քննարկելու տարատեսակ հայտարարություններ։

Գոյություն ունի Արցախի Հանրապետության լեգիտիմ իշխանություն և արցախցիների որոշման գերակայություն յուրաքանչյուր ֆորմատի և առաջարկի վերաբերյալ, որոնք առնչվում են իրենց անկախության դե յուրե լեգիտիմիզացիայի հետ։ Այս պարզ և հասարակ գաղափարը հանդիսանում է այն անկյունաքարը, որի շուրջ պետք է ընթանան բոլոր գործընթացներն արցախյան հակամարտության շուրջ։

Արցախի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ իր կարգավիճակը կարող է (կրկին դե յուրե) հաստատվել միայն երկու ֆորմատով՝ առաջին`լիարժեք անկախության ընդունումը միջազգային հանրության կողմից,
երկրորդ` Արցախի վերամիավորումը մայր Հայաստանի հետ։

Վերջ։ Մյուս ձևաչափերը կամ քննարկումներն ընդամենը շահարկումներ են, որոնց նույնիսկ անդրադառնալու հավես էլ չկա։

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել