Պարզվում է, որ սուրճի միջոցով հնարավոր է իմանալ մարդու սովորությունների, բնավորության գծերի և հոգեբանական տեսակի մասին։ Դա կախված է սուրճի ընտրությունից։

Ի՞նչ կարելի է իմանալ սուրճ սիրող մարդու մասին։

Քաղցր սուրճ

Քաղցր սուրճ սիրող մարդիկ բարձր սոցիալական ինտելեկտ ունեն։ Նրանք հեշտորեն կարողանում են կապ հաստատել շրջապատող մարդկանց հետ, սակայն կա նաև մեկ այլ բացատրություն. եթե մարդը շատ քաղցր սուրճ է ըմպում, ապա հնարավոր է, որ նա սթրեսի մեջ է։

Օշարակով սուրճ

Այսպիսի սուրճի սիրահարներն ավելի շատ են հակված ռիսկային գործողությունների։ Նրանք պատրաստ են նոր բաներ փորձարկելուն և կարող են անսպասելի որոշումներ կայացնել։

Լուծվող սուրճ

Հետազոտողներն «արագ» սուրճի հանդեպ սերը կապում են կարևոր և շտապ գործերը մշտապես հետաձգելու հակումների հետ, ինչ հետագայում կարող է խնդիրների պատճառ դառնալ։

Սուրճ առանց կոֆեինի

Հաճախ այսպիսի սուրճ նախընտրող մարդիկ սիրում են ղեկավարել ամեն ինչ, սակայն սա նաև ապացուցում է, որ առանց կոֆեինի սուրճի սիրահարները հետևում են իրենց առողջությանը։

Սև սուրճ

Համաձայն հետազոտությունների՝ այս սուրճի սիրահարները շատ փակ մարդիկ են, ովքեր երբեմն կարող են ցուցադրել իրենց մութ կողմերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել