2020 թ. Օլիմպիական խաղերը կանցկացվեն Տոկիոյում, և կազմակերպչական խորհուրդը շարունակում է նորարարություններ ներդնել խաղերի նախապատրաստման և անցկացման ոլորտներում: Այս անգամ կազմակերպիչները հայտնել են իրենց մտադրության՝ 2020 թ. Օլիմպիադայի ժամանակ ռոբոտների գործի դնելու մասին: Բնականաբար, ռոբոտները չեն հայտնվի սպորտային հրապարակներում, սակայն նրանք ակտիվորեն կօգնեն հյուրերին, կազմակերպիչներին և մարզիկներին:
Կազմակերպչական խորհրդում արդեն իսկ ներկայացրել են երկու ռոբոտ-օգնականների: Նրանցից առաջինը՝ Human Support-ը, Toyota-ի արտադրանքն է: Այս փոքրիկ սպիտակ ռոբոտն առաջին հերթին օգնելու է պարաօլիմպիկներին և սահմանափակ ունակությունների տեր հյուրերին: Այն ունակ է տեղափոխելու պայուսակներ և այլ իրեր, ուղեկցելու հյուրերին իրենց նստատեղեր, օգնել անվասայլակներով հաշմանդամներին տեղաշարժվել մարզադաշտում:
Այս տեսակի ընդհանուր հաշվարկով 16 ռոբոտ ներկա կլինի խաղերին: Toyota-ի այս փոքրիկ օգնականների զանգվածային վաճառքը նախատեսում են սկսել 2030 թվականին:
Երկրորդ ռոբոտը Assist Suit-ն է, որը պատկանում է Panasonic ընկերությանը: Այս դեպքում խոսքը գնում է էկզոսկելետի մասին, որն աշխատում է մարտկոցով: Սրա գլխավոր առաջադրանքը մեծ ու ծանր բեռներ տեղափոխելուն օգնելն է: Այս ռոբոտացված կոստյումը հագցնում են այն մարդուն, որը հեշտությամբ կարողանում է տեղափոխել մեծ քաշ ունեցող իրեր: Ռոբոտը նախատեսված է Օլիմպիական գյուղի բնակիչներին օգնելու համար:
Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ցանկանում են ցույց տալ «ապագայի աշխարհը» և վստահ են, որ այս Օլիմպիադան դառնալու է խաղերի պատմության մեջ ամենանորարարականը: Խաղերը կսկսվեն 2020 թ. հուլիսի 4-ին, իսկ Պարաօլիմպիկ խաղերը՝ դրանից մեկ ամիս անց: