Երբեմն բավարար է, որ բժիշկը նայի հիվանդի ձեռքը՝ նրան նախնական ախտորոշում տալու համար: Թե ինչ հիվանդությունների մասին կարող են վկայել ձեռքերը՝ ներկայացվում է ստորև:

Մատների վերջույթների և եղունգների կապտությունը ցույց են տալիս արյան մեջ թթվածնի անբավարարության և դրա շրջանառության խախտման մասին: Դա կարող է սիրտ-անոթային հիվանդության նշան լինել: Եթե հաճախ եք նկատում նման խնդիր, ապա հարկ է այցելել սրտաբանին:

Մշտապես քրտնող ափերը հիպերտիրեոզի առաջին ախտանշաններն են, որով ավելի հաճախ տառապում են կանայք: Այդ դեպքում արժե ստուգել վահանագեղձը:

Մատների հոդերի պինդ կոշտուկները կարող են վկայել ազդրի կամ ծնկի հոդերի օստեոպրոզի զարգացման մասին:

Ափի այտուցվածությունը կամ դրա չափերի մեծացումը կարող է առաջանալ հիպոֆիզի բարորակ ուռուցքի զարգացման պատճառով: Հանդիպում է 45-ն անց տղամարդկանց և կանանց շրջանում, բայց հազվադեպ է հանգեցնում մահացու ելքի:

Մշտապես կարմիր ափերը վկայում են լյարդի աշխատանքի խախտումների մասին. դա կարող է լինել հեպատիտի կամ ցիրոզի նշան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել