Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները նշել են բոլոր տեսակի սննդակարգերի ժամանակ թույլ տրվող հիմնական սխալը:

Դոկտոր Թոմաս Չիի խոսքերով՝ արյան տեսակից կախված սննդակարգն ավելի բարդ է ածխաջրերի նավազագույն պարունակությամբ սննդակարգի համեմատ: Իսկ վերջինս կարծես թե չափազանց խճճված է թուրինջի սննդակարգի համեմատ: Սակայն այս բոլոր դիետաները ոչ մի ազդեցություն չեն ունենա, եթե մարդը բավարար քանակությամբ ջուր չօգտագործի:

Գիտնականները պնդում են, որ միայն մեծ քանակությամբ ջուր խմելը ավելորդ քաշից ազատվելու բավարար պայման չէ: Սակայն դա նպաստում է մակրոտարրերի առողջ բաշխմանը, նշվում է համալսարանի կայքէում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել