Գիտնականները հայտարարել են, որ ճարպակալման զարգացման վտանգը կարող է նվազեցնել կանաչ թեյը:

Ամերիկացի հետազոտողները ճարպակալման դեմ պայքարելու և շաքարախտի զարգացումը կանխելու պարզ միջոց են անվանել: Դա կանաչ թեյն է: Այս մասին են վկայում MedicalXpress կայքում հրապարակված հետազոտական նյութերը: Օհայոյի պետական համալսարանի աշխատակիցները փորձարկում են իրականացրել լաբորատոր մկների վրա, որոնց 2%-ին կանաչ թեյի թուրմ են տվել:

Մկների մի խմբին անառողջ, ճարպոտ սնունդ են տվել, իսկ մյուսը հավասարակշռված սննդաբաժին է ստացել: Յուրաքանչյուր խումբ բաժանվել է երկու ենթախմբի. մեկը ստացել է կանաչ թեյի թուրմ, իսկ երկրորդը՝ ոչ:

Պարզվել է, որ կանաչ թեյի օգտագործումը նպաստել է այն հանգամանքին, որ ճարպոտ սննդաբաժնով մկները 20%-ով ավելի պակաս քաշ են հավաքել, քան այն կենդանիները, որոնք թեյի թուրմ չեն ստացել, ընդ որում՝ ըմպելիքը բարելավել է կրծողների աղիքային միկրոբիոտայի վիճակը, ինչպես նաև նպաստել այլ ցուցանիշների բարելավմանը: Սակայն, ըստ գիտնականների, դեռեւս վաղաժամ է փորձարկման արդյունքները կիրառել մարդկանց վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել