Սրտաբանների եվրոպական հանրությունը հայտարարել է, որ արյան բարձր ճնշման և կրծքային հեղձուկի (ստենոկարդիա) դեմ հայտնի դեղահաբերը լուրջ սպառնալիք են առողջության համար, հաղորդում է «Իզվեստիա»-ն։

Պարզվում է, որ այդ տեսակի դեղորայքներում բժիշկները նիֆեդիպին են հայտնաբերել։

Հետազոտողների տվյալներով՝ դեղորայքի տվյալ խմբում բարձր չափաբաժինները կապված են սրտի կանգի բարձր ռիսկի հետ։

Իսկ դիհիդրոպիրիդին և ամլոդիպին պարունակող դեղորայքն այդպիսի հետևանքների չի հանգեցնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել