Analitik.am-ը գրում է.

Հայաստանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զզորավարժանքներին չի մասնակցում, քանի որ դրանում Հայաստանի համար ակտուալություն չի տեսնում: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհանննիսյանը:

Նշենք, որ Վրաստանում վերոնշյալ զորավարժությունները մեկնարկել են այսօր՝ մարտի 18-ին:

Վրացական իշխանությունները հայտնել են, որ զորավարժություններին մասնակցելու է 343 զինծառայող 24 երկրից: Զորավարժությունների նպատակն է կատարելագործել համագործակցությունը ՆԱՏՕ-ի, Վրաստանի և գործընկեր պետությունների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել