Tert.am-ը գրում է.

Համացանցի օգտատերերն Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին վերընտրվելուն պես առանց որևէ նախապայմանների Ղրիմը վերադարձնելու մասին ավելի վաղ տված խոստման համար ծաղրել են սոցկայքերում։

Օգտատերերի կարծիքով՝ ընտրությունների շեմին երկրի ղեկավարը կորցրել է առողջ դատելու կարողությունը և չափազանց մեծ խոստումներ է տալիս, գրում է life.ru-ն։

«Կարևորը՝ ընտրվի, իսկ հանուն դրա Պյոտրը պատրաստ է ինչ ուզես խոստանալ, անգամ Լուսինը երկնքից իջեցնել»,- գրել է Վիտալի Շաիմ անունով օգտատերը, իսկ Almost Furious կեղծանվամբ օգտատերը նշել է, որ նախագահը շուտով կխոստանա Մարսը նվաճել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել