Panorama.am-ը գրում է.

«Եթե կա քրեական գործ, պետք է լինի նաև տուժող»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մհեր Արղամանյանի, մերժել է ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով տուժող ճանաչելը մերժելու որոշումների դեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված բողոքը:

Փաստաբանն ասաց՝  վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում։

«Ամեն կերպ պայքարել գործով տուժողի կարգավիճակ չտալու համար, մեր համոզմամբ,  խոսում է այն մասին, որ գործը որևէ մեկին չի հետաքրքրում և այդ գործով պետությունը որևէ բացահայտում անելու նպատակ չունի»,-ասաց Խուդոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել