Tert.am-ը գրում է.

Ստամբուլում հրապարակվող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը կսկսվի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքից հետո: Նա Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց՝ անդրադառնալով Պոլսո պատրիարքի ընտրություններին:

«Պոլսո պատրիարքի աթոռի թեկնածուների մի մասը նախորդ անգամ հրաժարվել էին մասնակցել ընտրություններին: Հիմա էլ դժվար է ասել, թե ինչ ընթացք կստանա: Մինչև թեկնածուների առաջադրվելը նախ նամակ պետք է ուղարկվի նրանց՝ պարզելու համար, թե կմասնակցեն ընտրություններին: Իսկ մինչ այդ պետք է Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունները լինեն: Կրոնական ժողովը պետք է տեղապահ ընտրի, և այդ տեղապահը պետք է կազմակերպի ընտրությունները»,- ասաց նա:

Դիտարկելով Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի թեկնածությունը՝ Բագրատ Էստուկյանը նկատեց՝ նա իրեն արդեն «մաշել է» վերջին զարգացումների ժամանակ: «Բայց նա էլ իր կողմնակիցներն ունի»,- ասաց նա: 

Խոսելով մեկ այլ հավանական թեկնածուի՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանի մասին՝ նա նշեց, որ վերջինս խոստումնալից է: Էստուկյանը նշեց, որ հավանաբար Սեպուհ Չուլջյանը գնալու է Ստամբուլ և փորձելու է իր համակիրների հետ հանդիպել: «Կարծում եմ՝ մրցակցությունը կլինի այս երկուսի միջև»,- ասաց նա:

Պոլսահայ խմբագրի նկատառմամբ՝ Թուրքիայի իշխանությունները կփորձեն միջամտել ընտրական գործընթացին, կփորձեն աջակցել իրենց համար ցանկալի թեկնածու Արամ Աթեշյանին: «Բայց ժողովուրդն է, որ պետք է որոշի՝ ում ընտրի»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել