Armenpress.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը մերժելու որոշման դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստը նախագահում էր դատավոր Մհեր Արղամանյանը:

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվելու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել