Yerkir.am-ը գրում է․

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով բելգիական գերատեսչությունը` DJSOC-ը, ահազանգ է ստացել Անտվերպենի կայարանում հնարավոր հարձակման մասին. հայտնում է РИА новости-ն: Ներկայումս ստուգումներ են իրականացվում:

Անանուն հաղորդագրության հեղինակն ասել է, որ այդ հարձակումը կլինի ի պատասխան Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեցածին:

Հիշեցնենք, որ մզկիթներում հարձակման հետևանքով զոհվել է 50 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել