Armsport.am-ը գրում է․

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է թիմի կիսապաշտպաններ Ֆրանկ Կեսյեի և Լուկաս Բիլիայի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի մասին իտալական Ա Սերիայի 28-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղում:

«Այս խաղում ինձ ամենաշատը վշտացրեց Կեսյեն և այն, ինչ տեղի ունեցավ նրա և Բիլիայի միջև պահեստայինների նստարանին:

Նման բաները հակասում են ֆուտբոլի և թիմային էթիկայի մասին իմ պատկերացումները: Ֆուտբոլիստները պետք է հարգեն բոլորին, որոնց հետ հանդերձարան են կիսում: Որպես մարզիչ՝ ես պետք է հետևեմ կարգապահությանը, և ֆուտբոլիստները գիտեն, թե ես որքան շատ եմ դրանով զբաղվում:

Կարելի է քննատել իմ տակտիկական որոշումները, բայց ես իմ կարիկերան կառուցել եմ հարգանքի, թիմային աշխատանքի և էթիկայի, մարզաշապիկի համար կռվի վրա: Սա ինձ համար ամեն ինչ է նշանակուըմ, և հենց այդ պատճառով «Միլանը կրկնակի պարտություն կրեց:

Մոտ ժամանակներս ես կխոսեմ ֆուտբոլիստների հետ»,- Գատւզոյի խոսքերն է փոխանցում Footbal Italia-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել