Tert.am-ը գրում է․

Ավշար համայնքի դպրոցում այս պահին լարված վիճակ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Սիմոնյանը Tert.am-ին հայտնել էր, որ երկուշաբթի օրվանից դպրոցի ողջ ուսուցչական կազմը գործադուլ է սկսելու:

Հիշեցնենք, որ մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում էին, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո:
«Նորանշանակ տնօրենը ոստիկանների, մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ մտել է դպրոց: Դասադուլը շարունակվում է: Այս պահին ուսուցիչները մնացել են դպրոցի բակում, ծնողները կարողացել են ճեղքել ոստիկանական շղթան և ևս մտել են դպրոց, չգիտենք՝ այնտեղ ինչ է կատարվում»,- ասաց Սիմոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել