Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը խնդրել է IMF-ին Հայաստանի համար վարկային գիծ բացել: Վարկային գիծ էն գործիքն է, որը միտված է օգնել պետություններին ճգնաժամի պահին, երբ շտապ փող է պետք լինում: Իսկ էն, որ շտապ փող է պետք լինելու, մեր «բանաստեղծն» արդեն շատ լավ գիտի: Դավիթ Անանյանը հո ինքնագլուխ չէ բյուջեն կեղծել:

IMF-ն էլ դե բռնել, խնդրանքի քննարկումը որոշել է անցկացնել մայիսի կեսերին, երբ Նոլիկի դանակը մեր ոսկորին հասած կլինի: Ու էդ պահին բանակցություն ա, որ գնալու ա... Ի՜նչ Լավրովի պլան, ի՜նչ 7 շրջան... Հենա Ազատիչը տալիս էր, խի՞ չվերցրին: Չէ, սրա դեմը Բաթումի պայմանագիրն ա դրվելու: Սիրուն, ակուրատնի 12,000 կմ2-ի վրա մեր համար լռվենք, թռիչքաձև զարգանանք, առանց ղարաբաղյան թաթար-մոնղոլական կլանի, քրեաօլիգարխիկ սյունեցիքի... Նիկոլ ընտրած ժողովրդի համար, մեծ առումով, 12,000 կմ2-ն էլ ա շատ...

Նենց որ, լավ եք, իհարկե, անում, որ տենց բոցվում եք, բան... Ուրախ ա անցնում, բայց մի մոռացեք, որ մեր վերջին ցեղասպանությունից մենք հինգ ենք պակաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել