Aysor.am-ը գրում է․

Ստեփանակերտում Aysor.am-ի թղթակիցը հանդիպել և հարցազրույց է ունեցել Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

- Պարոն Հարությունյան, վերջերս վարչապետ Փաշինյանին ուղղված մի առաջարկությամբ հանդես եկաք՝ որոշ հարցեր լուծելու համար ներգրավել պետական պարտքեր։ Հասարակակն որոշ շերտերի շրջանում այդ առաջարկը տարօրինակ ընկալվեց։ Կբացատրե՞ք՝ ի՞նչն էր ձեր առաջարկի իմաստը։

- Եթե մենք ուսումնասիրենք աշխարհի տնտեսական զարգացման ընդհանուր պատմությունը, հաջողվել է բարձր աճի տեմպ ապահովել այն երկրներում, որոնք հնարավորություն են ունեցել տնօրինել ու վերահսկել մեծ ֆինանսական ռեսուրսներ, իսկ դա հիմնականում խնայված ռեսուրսներն են։ Քանի որ մենք խնայողությունների առումով այդքան էլ լավ վիճակում չենք, ապա պետք է հույսներս դնենք ներգրավված միջոցների վրա։ Իհարկե, կան երկրներ, ովքեր ունեցել են նավթի շատ հեշտ արդյունահանում, որի համար մեծ ներդրումներ են պահանջում, որոնք ներգրավվել են կամ վարկային ռեսուրսների տեսքով կամ խոշոր ինվեստիցիաներով։ Իսկ որտեղ հեշտ է եղել, շատ հեշտ ստացվել է և կարողացել են մեծ ֆինանսական ռեսուրսների տեր դառնալ։ Ասիական զարգացած երկրները, Հարավային Կորեա, Ճապոնիա, այդ երկրների հիմնական շարժիչ ուժը հանդիսացել է ֆինանսական ներգրավված ռեսուրսները։ Օրինակ՝ Գերմանիան պատերազմից հետո ամերիկյան վարկային ռեսուրսների արդյունքում կարողացավ, օգտագործելով գերմանացիների ինժեներական միտքը, ներգրավել ֆինանսական ռեսուրսներ։ Իսկ քանի որ Հայաստանը չունի ֆինանսական ռեսուրսներ հեշտ ներգրավելու հնարավորություն կամ ներքին խնայողություն, ապա նշանակում է միակ խողովակը մնում է այլ խողովակներով ռեսուրսներ ներգրավելու ճանապարհը։

- Ինչո՞ւ ներգրավել ֆինանսական միջոցներ։

- Բազմաթիվ պրոյեկտներ կարող է իրականացնել՝ ճանապարհների, ընդհանուր ենթակառուցվածքների, ոռոգման համակարգերում, գյուղատնտեսությունում միլիարդավոր ռեսուրսների ներգրավման, տեղաբաշխման անհրաժեշտություն կա։ Վաղուց տեխնոլոգիաները մրցակցային առավելություն են դարձել պարենային արտադրության մեջ։ Մենք այսօր առնվազն մի քանի տասնյակ միլիոնի ռեսուրսների անհրաժեշտություն ունենք և նաև ունենք առաջիկա 10-15 տարիների ոլորտային ուղղություններն էլ ունենք։

- Այդուհանդերձ, պարոն Հարությունյան, Հայաստանում փորձը ցույց է տվել, որ վերցրել են վարկեր բայց ըստ նշանակության չեն ծախսվել։ Համենայնդպես, տեսնում ենք, որ շատ ոլորտներում կան բացթողումներ։

- Գիտեք, եթե որևէ ոլորտում, որևէ ժամանակահատվածում ինչ-որ սխալներ են թույլ տրվել, դեռ չի նշանակում, որ մենք ձախողել ենք երկրի տնտեսական զարգացման հնարավորությունները։ Մենք այլ ելք չունենք։ Իմ հենց այդ առաջարկության հիմնական նպատակը դա է՝ այլ ելք չկա, մենք պետք է ընտրություն կատարենք՝ կամ-կամ. կա՛մ մենք պետք է ներդնենք լուրջ ռեսուրսներ, ուղղենք տնտեսության զարգացմանը, կա՛մ մենք ձախողելու ենք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել