Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հերքել Է Սիրիայում հազար զինծառայող թողնելու Պենտագոնի պլանների մասին զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել Էր, որ Միացյալ Նահանգները Սիրիայում «պլանավորում Է շարունակել աշխատանքը քրդական ուժերի հետ՝ չնայած սահմանը հատելու եւ քրդերի վրա հարձակվելու Թուրքիայի սպառնալիքներին»: Թերթի աղբյուրների խոսքով՝ նման պլանների պատճառով ԱՄՆ-ի շուրջ հազար զինծառայողներ կարող են մնալ Սիրիայի տարածքում:

«Պնդումը, որն այսօր խոշոր ամերիկյան թերթն արել Է այն մասին, թե ամերիկացի զինվորականները պլաններ են մշակում, որպեսզի գրեթե 1000 ամերիկացի զինծառայող թողնեն Սիրիայում, իրականում հավաստի չԷ: Փետրվարին հայտարարված պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, եւ մենք շարունակում ենք կատարել մշտական տեղաբաշխման վայրեր ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ նախագահի հանձնարարությունը»,- ասված Է Դանֆորդի հայտարարության մեջ, որը տարածել Է Պենտագոնի մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել