168.am-ը գրում է․

Շահավետ ավիատոմսերի որոնման Netflights առցանց-ծառայությունը կազմել է ուղեւորների «առողջության համար ամենաօգտակար» օդանավակայանների վարկանիշը: «Առողջ» օդանավակայանների ամբողջական ցուցակը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում։

Դրա համար Netflights-ի աշխատակիցներն ուսումնասիրել են 25 օդանավակայան եւ համեմատել դրանցում սպա կենտրոնների, մարզասրահների, մեդիտացիայի համար նախատեսված վայրերի, յոգայով զբաղվելու ստուդիաների, հանգստի գոտիների, աղոթատեղերի եւ վազքուղիների առկայությունը: Արդյունքում փորձագետներն «ամենաօգտակարը» ճանաչել են Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանը, որը հավաքել է 23 միավոր: Երկրորդ տեղում հայտնվել է Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանը, որն աշխարհում չորրորդն է ճանաչվել ծանրաբեռնվածությամբ: Դրան հաջորդել են Դուբայի եւ Սինգապուրի օդանավակայանները:

Վարկանիշի տասնյակում նաեւ տեղ են գտել Հոնկոնգի միջազգային օդանավակայանը, Վանկուվերի օդանավակայանը, Նյույորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանը, Տոկիոյի, Սան-Ֆրանցիսկոյի եւ Տորոնտոյի օդանավակայանները:

2018 թվականի հունիսին AirHelp առցանց-ծառայությունը կազմել էր աշխարհի լավագույն օդանավակայանների վարկանիշը: Փորձագետները վերլուծել էին եկեք գործոն՝ ծառայության որակը, չվերթները սահմանված ժամանակում իրականացնելը եւ ուղեւորների արձագանքները: Առաջին տեղում հայտնվել է Կատարի Դոհա մայրաքաղաքի «Համադ» միջազգային օդանավակայանը, որն ստացել է 8,77 միավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել