Tert.am-ը գրում է․

Մագադանի քաղաքային այգում թափառող շների ոհմակը հարձակվել և կծել է 5-ամյա երեխային: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, բժիշկները վիրահատել են տղային:

«Տղան կծածի հետևանքով ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել է մարզային հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Մագադանի մարզի ղեկավարը քաղաքային իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջել է օրենքի շրջանակներում լուծել թափառող շների խնդիրը, որոնք սկսել են հարձակվել մարդկանց վրա: Ընդունված միջոցառումների մասին քաղաքային իշխանությունները պետք է զեկուցեն մեկ օրվա ընթացքում», - ասվում է մարզի տարածաշրջանային կառավարության հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդա լայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել