Տեխասի բնակչուհին 9 րոպեում երեք զույգ երկվորյակ է լույս աշխարհ բերել, գրում է Hindustantimes-ը:

Բժիշկների խոսքերով՝ վեցնյակի ծննդաբերության հավանականությունը կազմում է 1։4.7 միլիարդի:

Բժիշկները հաստատել են, որ ամերիկուհին վաղ առավոտյան 4 տղա և 2 աղջիկ է ունեցել: Ներկայումս մայրն ու երեխաները լավ են զգում:

Կինը դուստրերին Զինա և Զուրիել է անվանել, սակայն տղաների անունների ընտրության հարցում դեռևս չի կողմնորոշվել, նշում է պարբերականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել