ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Fox News-ին իր սիրելի հեռուստամեկնաբան Ժանին Փիրոյին եթերից հեռացնելու համար, հաղորդում է Mediaite-ը:

«Դադարեցրեք այդքան ջանասիրաբար ձգտել քաղաքականապես ճիշտ լինել»,- ասել է Թրամփը:

Նրա կարծիքով, հեռուստաընկերության աշխատակցուհին հեռացվել է իրանցի քաղաքական գործիչ Իլհան Օմարի վերաբերյալ իր մեկնաբանությունների պատճառով: Իր ծրագրերից մեկում Փիրոն ասել է, որ Օմարի կրոնական նվիրվածությունը «հակասում է սահմանադրությանը»:

Ավելի ուշ Fox News-ը հանդես է եկել նման մեկնաբանությունները դատապարտող հայտարարությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել