Ընկերություն: Հարաբերություններում ամենաշատն ընկերությունն եք գնահատում: Ձեր կողքին պետք է լինի մեկը, ում հետ կարող եք կիսել թե՛ ուրախությունը, թե՛ տխրությունը, ումից կարող եք աջակցություն և օգտակար խորհուրդ ստանալ: Կարիք ունեք զուգընկերոջ, ով ձեր լավագույն ընկերը կլինի:

Ձեզ չեն հետաքրքրում հարաբերությունները, որոնցում հարկավոր է ինչ-որ բան թաքցնել, հարաբերություններ, որոնք թույլ կտան ավելի լավը լինել, քան հիմա եք: Ձեզ համար փոխադարձ անկեղծությունն ամենակարևորն է:

Կիրք: Ձեզ համար հարաբերություններում ամենակարևորը կիրքն է: Ցանկանում եք, որ սիրելին հարաբերություններում վառ պահի ցանկության կրակը: Եթե կրակը բացակայում է, կարծում եք՝ հարաբերություններն անիմաստ են․ այդ դեպքում միասին լինելը նշանակում է ստել իրար:

Անվտանգություն: Ձեզ համար հարաբերություններում գլխավորն անվտանգությունն է: Ցանկանում եք լինել մարդու կողքին, ով գիտի՝ ինչ է ուզում, ինքնավստահ է: Կարծում եք՝ այդպիսի զուգընկերը երբեք չի խաբի, չի դավաճանի, իսկ հարաբերությունները լուրջ ապագա կունենան:

Վստահություն: Հարաբերություններում ձեզ համար ամենակարևորը վստահությունն է: Ցանկանում եք ապրել մարդու հետ, ում կողքին կարող եք ազատ լինել, ում կարող եք անվերապահ վստահել: Ձեզ դուր է գալիս, երբ զույգերն իրենց ազատ են զգում, ունեն սեփական անձնական տարածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել