ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է ավելի քան 10 000 կառավարվող հրթիռ գնել Ռուսաստանի և Չինաստանի դեմ հնարավոր օգտագործման նպատակով, գրում է Task and Purpose պորտալը։

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ, Պենտագոնը մտադիր է 2020-ի բյուջեի նախագծում համազարկային կրակի 10193 ռեակտիվ հրթիռ ներառել, ինչը 26%-ով ավելի է 2019-ի բյուջեով նախատեսվածից։ Նշվում է նաև, որ այս հրթիռների համար Միացյալ նահանգները 1.4 մլրդ դոլար կծախսի։

Ծախսերի ծավալի նման մեծացումն, ըստ պարբերականի, պայմանավորված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հայտարարված հաղթանակից հետո Պենտագոնում առաջնահերությունների որոշակի փոփոխությամբ։

Նշվում է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է հզորացնել իր համազարկային կրակի ցամաքային համակարգերը Ռուսաստանին և Չինաստանին անհրաժեշտության դեպքում դիմակայելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել