Իրենք իրենց հետ միայնակ մնալ սիրող մարդիկ պաշտում են այդ զբաղմունքը և իրենց երբեք միայնակ չեն զգում: Միևնույն ժամանակ՝ նրանք շրջապատողների հետ ավելի ներդաշնակ են լինում, քան մնացածները, հիանալի գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում՝ մինչև ամենաչնչին դետալներն ու մանրուք թվացող բաները: Նրանք ընկերների հսկայական բանակ չունեն, սակայն իրենց նեղ շրջանակում շատ ջերմ ու վստահելի հարաբերություններ ունեն: Նրանց բոլոր ընկերներն իրենց շատ նվիրված են: Նրանց պետք չէ ինչ-որ մեկի վրա տպավորություն գործել, և նրանք ավելի քիչ են ձգտում ընդունված լինել, քան մնացածները:

Հոգեբանները հաստատել են, որ միայնակ լինելու որոշումը գիտակցված որոշում է: Պատճառներն ամենատարբեր կարող են լինել: Որոշ մարդիկ ամբողջությամբ փակվում են իրենք իրենց մեջ, որպեսզի նրանց ոչինչ չանհանգստացնի, ոմանք էլ պաթոլոգիկ կերպով ամաչկոտ են: Ինչ-որ մեկը տխուր մանկական հիշողություններ ունի, և դա է պատճառը, որ աշխատում են մարդկանցից հեռու գտնվել:

Եթե հանկարծ  ձեր ընկերներից որևէ մեկը որոշել է միայնակ մնալ, ուրեմն դրա համար նա իր պատճառներն ունի: Իսկ ինչ եք դուք մտածում: Միգուցե դուք էլ եք միայնակ: Առաջարկում ենք ծանոթանալ այն մարդկանց բնավորության 8 առանձնահատկություններին, որոնք սիրում են ժամանակ անցկացնել միայնության մեջ:

  1. Ամենանվիրվածներն են

Միայնակները չեն սիրում, պատկերավոր ասած, լուսարձակների լույսը: Բայց եթե դուք մտերմանաք, նրանք կլինեն ամենանվիրված ընկերները: Նրանք ձեզ համար ամեն ինչ կանեն:

  1. Կարողանում են շնորհակալ լինել

Միայնակները գերադասում են անել այն, ինչ իրենք ճիշտ են համարում, և դա նրանց համար ամեն ինչից վեր է: Նրանք ուզում են հպարտանալ իրենք իրենցով ու ուրիշներով: Միշտ շնորհակալ են այլ մարդկանց:

  1. Վերահսկում են իրենց զգացմունքները

Մարդիկ շատ բաներից են սարսափում` սիրուց, տառապանքից, չարությունից: Միայնակները, սակայն, կարողանում են վերահսկողության տակ պահել իրենց զգացմունքները: Նրանք հստակ գիտեն, թե ինչպես դա անել:

  1. Նրանք հուսալի են

Միայնակները տանել չեն կարողանում անիմաստ վատնել ուրիշի ժամանակը: Այդ պատճառով էլ նրանք երբեք չեն ուշանւմ: Իսկ եթե ինչ-որ բան խոստացել են, վստահ եղեք, որ անպայման կկատարեն իրենց խոստումը:

  1. Բարի են ու սրտաբաց

Միայնակները հաճախ են հոգ տանում ուրիշ մարդկանց մասին: Նրանք վստահ են, որ տալն ու սեր ճառագելը մարդու գոյության անհրաժեշտ պայման են:

  1. Նրանք խելացի են

Մարդիկ, չգիտես ինչու, համարում են, որ միայնակների մտածողությունը նեղ է, և նրանք շատ խիստ սխալվում են: Միայնակներին բնորոշ է մտածողության ընդարձակությունը, նրանք սիրում են նոր տպավորություններ ու արկածներ ստանալ: Միակ պայմանը հետևյալն է. Ինչ-որ բան անելուց առաջ նրանք անպայման պետք է հավաքեն իրենց մտքերը, վերլուծեն ու հասկանան, որ ամեն ինչ ճիշտ են անում:

  1. Նրանց մոտ զարգացած է էմպատիան

Միայնակները տառացիորեն ամեն ինչ իրենց միջով են անցկացնում: Ահա թե ինչու նրանք հակված են ուրիշների հետ էմպատիա ցուցաբերելուց` անկախ իրենց սոցիալական դիրքից, տարիքից ու այլ բնութագրիչներից: Նրանք տառացիորեն զգում են ուրիշների տառապանքը, ցավն ու հուսահատությունն իրենց մաշկի վրա:

  1. Նրանք զգայական մակարդակում կայուն են

Միայնակները շատ ուժեղ են էմոցիոնալ պլանում: Նրանք գիտեն, որ հույս կարող են դնել միայն իրենք իրենց վրա: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուրն իր ճակատամարտն է մղում: Նրանք աշխատում են յուրաքանչյուր բարդ իրավիճակի համար գտնել խելամիտ բացատրություն: Միայնակները երբեք չեն հանձնվում ու յուրաքանչյուր անհաջողության կամ սխալի հետ միայն ավելի ուժեղ են դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել