Tert.am-ը գրում է․

Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովային կհուղարկավորեն Տրոեկուրովյան գերեզմանատանը մարտի 21-ին: Այս մասին Москва լրատվական գործակալությանը հայտնել է երգչուհու տնօրեն Օքսանա Մոստովլյուկը:

Նրա խոսքով՝ հուղարկավորությունը տեղի կունենա հինգշաբթի, իսկ մինչ այդ գերեզմանատան մեծ սգո սրահում կկայանա հրաժեշտի արարողությունը:   

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ Նաչալովային կհուղարկավորեն մարտի 19-ին, իսկ երգչուհու հայրը նշել էր, որ դա կարող է տեղի ունենալ մարտի 20-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել