Tert.am-ը գրում է.

Նախօրեին Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնների» շարժման անդամների հերթական զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները ավերել են հռչակավոր Le Fouquets ռեստորանը, որը համարվում էր ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրելի վայրերից մեկը Փարիզում։

Ինչպես հաղորդում է Figaro պարբերականը, նախօրեին փողոց դուրս եկած ակտիվիստները լուրջ վնաս են հասցրել Ելիսեյան դաշտերի տարածքում գտնվող մի շարք էլիտար խանութների, ինչպես նաև այրող նյութով շիշ են նետել Le Fouquets ռեստորանի ուղղությամբ։ Ռեստորանների պատուհաներրի վրա եղած ճաղավանդակները չեն փրկել իրավիճակն ու հարձակման հետևանքով գրեթե ամբողջովին այրվելէ ռեստորանի վերանդան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել