Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիր Մեծն (978-1015 թթ.) իր հեղինակությունը բարձրացնելու և իշխանությունն ամրապնդելու համար ամուսնացավ Աննայի հետ, որին իր հայրենակից հայ զինվորները, գիտնականներն ու հոգևորականներն ուղեկցեցին Ռուսիա:

Վլադիմիրը Բյուզանդիայից եկած հայ ճարտարապետներին վստահեց Սուրբ Աստվածածնի եկեղեցու կառուցումը:

Հայ ճարտարապետները, քարտաշներն ու գեղանկարիչները մասնակցություն են ունեցել նաև Սոֆիայի տաճարի զարդարման ու ընդլայնման գործում, ինչի մասին վկայում են 22 հայկական գրառումները՝ վերաբերող այդ ժամանակահատվածին:

Հայաստանից Ռուսիա գնում էին ոչ միայն արվեստի ու արհեստի մարդիկ, այլ նաև զինվորներ: Առաջին հայ զինվորները, որոնք պատվավոր հեծելազոր են ստացել, ռուս իշխանների կողմից հրավիրվել էին զինվորական ծառայության ու գործում էին վերջիններիս զորքերում X դարի սկզբին: Հայկական ջոկատները մասնակցում էին կիևյան իշխանների ճակատամարտին լեհ իշխան Բոլեսլավ Խիզախի դեմ 1009 թ., իսկ ավելի ուշ՝ 1062 թ., արդեն կոնկրետ իշխանների դեմ էին պայքարում:

Հալիցյան հողերում հայերը հայտնվել են մոտավորապես X դարի վերջում՝ իրենց առաջին բնակավայրը հիմնելով Զամկովի լեռների շրջակայքում՝ այն ժամանակվա գլխավոր առևտրային ճանապարհի մոտակայքում:

XI դարի երկրորդ կեսին՝ Անիի՝ թուրք-սելջուկների կողմից 1064 թ. գրավված հայկական մայրաքաղաքի անկումից հետո, հազարավոր փախստականներ դեպի արևմուտք ուղևորվեցին, և հայ բնակչության թիվը կտրուկ աճեց:  

Հենց Լվովում ձևավորվեց հայկական համայնքը, որը մեծ դեր ուներ շրջանի տնտեսության ու մշակույթի զարգացման գործում: Բազում շինությունների կողքին հայտնվեց հայկական Սուրբ Աննա եկեղեցին, որը թվագրվում է, ըստ որոշ պատմական աղբյուրների, 1181-1183 թթ.:

Կիևի հայկական համայնքը հիմնականում կազմված էր արհեստավորներից և վաճառականներից: Հին Ռուսիայում հայ բժիշկների հեղինակությունն այնքան մեծ էր, որ նրանցից մեկը՝ Ագափիթը, պատիվ է ունեցել դառնալու իշխան Վլադիմիր Մոնոմախի պալատական բժիշկը:

«Հայաստան» անունով փողոցներ հայտնվեցին գրեթե բոլոր քաղաքներում, որոնցից շատերով երկրի գլխավոր մայրուղիներն էին անցնում:

Հաջորդող հինգ հարյուրամյակների ընթացքում՝ XIII-XVII դդ., Ուկրաինայում ձևավորվեցին ավելի քան 20 հայկական գաղութներ, որոնց բնակչությունը պակաս չէր 600 հազարից: XVII դարի վերջին Ուկրաինայում արդեն 70 հայկական բնակավայր կար:

Հայկական եկեղեցի Կիևում

Այստեղ էր գտնվում Սուրբ Աննա եկեղեցին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել