Մեծ Բրիտանիայում ապրող 66-ամյա տիկին Քեթի Յոմանսը, որ երկու տարի առաջ սեռափոխության վիրահատություն է կատարել, պաշտոնական բողոք է ներկայացրել Southern Rail երկաթուղային ընկերությանը՝ պահանջելով նրանից ավելի քան 3300 դոլար փոխհատուցում վճարել և ներողություն խնդրել։

Յոմենսը պնդում է, որ ընկերության աշխատակիցները երկու տարբեր միջադեպերի ժամանակ իրեն «պարոն» են անվանել։ Դրանից հետո, Քեթիի խոսքով, ինքն այնքան վատ է զգացել իրեն, որ գիշերն անքնության պատճառով ստիպված է եղել քնաբեր խմել։

«Դա ինչ-որ սատանայական բան է։ Դա ինձ անհանգստացնում է, որովհետև ես ընդհանուր առմամբ հինգ տարի եմ անցկացրել սեռափոխվելու ընթացքում։ Ես ունեմ բոլոր իրավաբանական փաստաթղթերը, դա դուր է գալիս մարդկանց թե ոչ, բայց ես կին եմ։

Ես վիրավորական եմ համարում այն, որ մարդիկ ինձ «պարոն» են անվանում»,- հայտարարել է Յոմենսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել