HBO հեռուստաալիքը հաղորդել է, թե երբ կհեռարձակվեն «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի բոլոր սերիաները: Ավելի վաղ հայտնի է դարձել եզրափակիչ սերիաների ժամանակացույցը, հաղորդում է Variety-ն:

Եզրափակիչ եթերաշրջանի առաջին սերիան կթողարկվի ապրիլի 14-ին, երկրորդ սերիան՝ ապրիլի 21-ին, երրորդը՝ ապրիլի 28-ին, չորրորդը՝ մայիսի 5-ին, հինգերորդը՝ մայիսի 12-ին, իսկ վեցերորդը՝ մայիսի 19-ին:

Եզրափակիչ եթերաշրջանը դիտելու համար, ընդհանուր առմամբ, 7 ժամ 12 րոպե կպահանջվի: Ամենաերկար սերիայի տևողությունը 1 ժամ 22 րոպե է, և միայն երկու սերիաների տևողությունը մեկ ժամից պակաս կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել