Պարզվել է, որ սեռական մտերմության ժամանակ զույգերը պատրաստ են ստել միմյանց հարաբերություններն առավել ամուր դարձնելու ակնկալիքով, գրում է Metro-ն։

Illicit Encounters-ը 2 հազար կանանց և տղամարդկանց շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե այս առումով որ սուտն է առավել տարածված։Related image

Այսպես՝ կանայք թաքցնում են իրենց սեռական զուգընկերների իրական քանակը՝ այն նվազագույնի հասցնելով։ Բացառություն չէ օրգազմի իմիտացիան։ Հաճախ կարող են սեր խոստովանել՝ իրականում այդ զգացմունքը չունենալով։ Դե իսկ զուգընկերոջն աշխուժացնելու համար խոսում են իրենց «հագեցած» սեռական կյանքից։ Կանայք նաև կարող են ասել, որ երբեք մեկ այլ տղամարդու հետ սեքսի մասին չեն մտածում։ Իսկ գլխացավը միշտ էլ որպես հարմար առիթ է օգտագործվում սեքսից խուսափելու համար։ Շատերը կարող են պնդել, որ երբեք չեն դավաճանել զուգընկերոջը, բայց դա միայն խոսքով։ Իսկ հիասքանչ սեքսի և պոռնո չսիրելու, ինչպես նաև ձեռնաշարժությամբ չզբաղվելու մասին կանայք հաճախ են ասում իրենց զուգընկերներին, չնայած դա այնքան էլ ճիշտ չէ։Related image

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց համար սովորական են զուգընկերուհուն երբեք չդավաճանելու, պոռնո չդիտելու, ձեռնաշարժությամբ հազվադեպ զբաղվելու, բազմաթիվ զուգընկերուհիներ ունենալու մասին ստերը։ Երբեմն կողակցին կարող են ստել նաև՝ ասելով, որ նա հիանալի տեսք ունի։ Տղամարդիկ կարող են նաև չափազանցնել՝ ասելով, որ սեռական ակտն իրենց մոտ ավելի երկար է տևում։ Նրանք ևս կարող են սեր խոստովանել առանց այդպիսի բան զգալու, կարող են կեղծել, թե սեքսը հիանալի էր, ինչպես նաև կարող են պատճառաբանել քնելու ցանկությունը՝ սեքսից խուսափելու համար։ Կարող են ասել նաև, որ այլ կանանց հետ սեքսի մասին անգամ չեն էլ մտածել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել