Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ Մերձավոր Արևելքում, Ասիայում և Աֆրիկայում։ ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսումներում դրա հիմանական պատճառ է համարվում կլիմայի փոփոխությունը՝ ներառյալ գլոբալ տաքացումը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են կազմակերպության կայքում։

ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ մահացության ցուցանիշները զգալիորեն աճում են օդի միջին ջերմաստիճանի տարեկան բարձրացման պատճառով, ինչպես նաև խմելու ջրով ջրամբարների աղտոտման և դեղահաբերի՝ մանրէների նկատմամբ կայունության պատճառով։ Էկոլոգիական իրավիճակի վատթարացումը կհանգեցնի ծնելիության նվազեցման, անպտղության ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։

Մասնագետների խոսքով՝ Արկտիկայում միջին ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, եթե անգամ Կլիմայի շուրջ փարիզյան համաձայնագրի նպատակներն իրականանան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել