Panorama.am-ը գրում է.

Սկանդինավյան քաղաքական գործիչները շվեդ 16-ամյա աշակերտուհի Գրետա Տունբերգին առաջադրել են խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի գլոբալ տաքացման դեմ  պայքարում նրա ներդման համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին գրում է Aftonbladet-ը։

«Մեծ պատիվ է և հաճելի առաջադրված լինել նման կարևոր մրցանակաբաշխությանը։ Դա անհնարին է և մի քիչ տարօրինակ»,- ասել է Գրետան։

Որպես նախաձեռնողներ հանդես են եղել քաղաքական գործիչներ Յանս Հոլմն ու Հոկան Սվենելինգը, որոնք խորհրդարանում ներկայացնում են Ձախ կուսակցությունը, նաև նորվեգացի մի շարք քաղաքական գործիչներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել