168.am-ը գրում է.

Ամերիկացի գրող, բանաստեղծ և թարգմանիչ Ուիլյամ Ստենլի Մերվինը 92 տարեկանում մահացել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մահը վրա է հասել քնած ժամանակ՝ Մաուի կղզում գտնվող տանը, որտեղ բնակություն է հաստատել արդեն 40 տարի:

Մերվինը ծնվել է 1927 թվականին Նյու Յորքում: Նա հայտնի դարձավ Վիետնամի պատերազմի դեմ հակառազմական բանաստեղծություններով: Մի շարք պիեսների և էսսեների հեղինակ է: Տիրապետում էր իսպաներենին, ֆրանսերենին, իտալերենին:

Երկու անգամ՝ 1971 և 2009 թվականներին արժանացել է Պուլիցերյան մրցանակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել