Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Սիեթլ քաղաքում ներկայացվել է աշխարհում ամենաերկար ուղևորատար ինքնաթիռը՝ Boeing 777X-ը, որի շնորհանդեսը պետք է մեծ շուքով դեռ չորեքշաբթի կայանար, սակայն Եթովպիայում Boeing-ի խոշոր ավիաաղետի պատճառով մի քանի օրով հետաձգվել էր ու ավելի համեստ կազմակերպվել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, արդյունքում միջոցառմանը ներկա են եղել միայն Boeing ընկերության աշխատակիցները:

Ենթադրվում է, որ նորույթն իր անդրանիկ թռիչքը կիրականացնի գարնան վերջին:

Boeing-ի պնդմամբ` 777X մոդելը կլինի աշխարհում ամենամեծ ու արդյունավետ երկշարժիչանոց ինքնաթիռը, որը 12%-ով ավելի քիչ վառելիք կօգտագործի, ինչպես 10%-ով պակաս օպերացիոն ծախսեր կունենա: 

Դրա թևերի բացվածքը 71,6 մ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել