Կան բաց և փակ հասարակություններ, ինչն արտահայտվում է նաև ճարտարապետության մեջ:
Փակ հասարություններում մարդիկ միմյանց չեն վստահում, ինչի հետևանքով իրենց բնակավայրերը պարսպատում են:
Ամստերդամում պատուհանները նույնիսկ վարագույրներ չունեն, այսինքն՝ միմյանց վստահում են և թաքցնելու ոչինչ չունեն: Պատահական չէ, որ Նիդերլանդներում և սկանդինավյան երկրներում միմյանց նկատմամբ վստահության աստիճանն ամենաբարձրն է:
Երևանում՝ անգամ կենտրոնում, շատ կառույցներ պարսպատված են․ ձեզ ամեն քայլափոխին ասում են, որ դուք վտանգ եք ներկայացնում:
Պարիսպների քանակով և դրանց բարձրությամբ կարելի է միանգամից որոշել, թե տվյալ հասարակության մեջ եղած փոխադարձ վստահության աստիճանն ինչ մակարդակում է գտնվում:
Նույն սկանդինավյան երկրներում հաճախ գործնական պայմանագրեր չեն կնքում, ուղղակի բանավոր կերպով պայմանավորվում են և ձեռք սեղմում առանց վկաների, դա բավական է:
Եթե պարիսպ է պետք, ապա միայն երկաթյա ցածր ճաղեր:
Խնդիրը միայն էսթետիկան չէ, այլ միմյանց հանդեպ վերաբերմունքը: