Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնում են Նոր Զելանդիա: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի կապի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, որը մանրամասնել է Էրդողանի և Նոր Զելանդիայի նախագահի հեռախոսազրույցը: Այդ մասին տեղեկացնում է Sözcü պարբերականը:

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը, բոլոր մուսուլմանների անունից դատապարտելով 49 մարդու կյանքը խլած ահաբեկչությունը, ասել է. «Ես իմ փոխնախագահին և ԱԳ նախարարին պատվիրակության հետ Նոր Զելանդիա եմ ուղարկում: Շատ տեղին կլինի նրանց հետ նոր ճանապարհային քարտեզը պարզել: Ազատությունների երկիր Նոր Զելանդիայի վրա երբեք նման ստվեր չենք ցանկանա, որ ընկնի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել